211652_close_icon
views-count1282 դիտում article-date 22:48 24-05-2023

Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են պետական ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։

ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս

Տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ տարածքներում օձ նկատելու դեպքում`պետք է ինքնուրույն բռնելու փորձեր չանել. անմիջապես ահազանգել ծառայության թեժ գիծ` 911, 101 կամ 112 հեռախոսահամարին։

Նմանատիպ նյութեր