211652_close_icon
views-count937 դիտում article-date 21:25 24-05-2023

ԱԳ փոխնախարարն ու ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացը քննարկել են տնտեսական կապերին վերաբերող հարցեր

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Դեյվիդ Օ՛Սալիվանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և շարունակական երկխոսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր