211652_close_icon
views-count4484 դիտում article-date 21:10 24-08-2022

Բայդենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության խոշորագույն փաթեթի տրամադրման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 24-ին հայտարարել Է Ուկրաինային 2,98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, որը խոշորագույնն Է ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նախագահի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տունը:

«ԱՄՆ-ը հանձնառու Է Ուկրաինայի ժողովրդի աջակցությանը: Այդ հանձնառության շրջանակներում ես հպարտությամբ հայտարարում եմ անվտանգության բնագավառում օգնության՝ այսօրվա դրությամբ ամենախոշոր փաթեթի մասին. շուրջ 2,98 միլիարդ դոլար սպառազինության եւ սարքավորանքի համար կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում»,- ասված Է փաստաթղթում:

Ինչպես ընդգծված Է հայտարարության մեջ, դա Ուկրաինային թույլ կտա ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային համակարգեր եւ ռազմամթերք, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատների հակազդման համակարգեր եւ ռադարներ՝ երկարաժամկետ պաշտպանության ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր