211652_close_icon

Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ բուժառուներով շտապօգնության երեք մեքենա է ուղեկցվել

views-count853 դիտում article-date 22:18 19-05-2023
Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 241,1 տոննա մարդասիրական օգնություն, Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ բուժառուներով շտապօգնության երեք մեքենա է ուղեկցվել։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրից։

«Մարտակերտի դպրոցական ու նախադպրոցական հաստատություններում իրականացվել է սննդի փաթեթներ բաժանելու մարդասիրական ակցիա «Մենք Միավորված ենք» հիմնադրամի հետ համատեղ ։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0.2 հա տարածք։ Հայտնաբերվել է երկու պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր