796 դիտում
20:10 19-05-2023
Քննչական կոմիտեում քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը, նույն գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նախ շնորհավորել է տիկին Ռեյչլ Քուկին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատուի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և հույս հայտնել, որ նրա գործունեությունն ավելի կխթանի իրավապահ ոլորտում հայ-ամերիկյան գործակցությունը։
Արսեն Այվազյանը նշանակալի է համարել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Հայաստանի իրավապահ համակարգում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ամրապնդմանը, ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը, որոնք բազմաշերտ են և ընդգրկում են տեխնիկական աջակցությունից մինչև մասնագիտական հմտությունների զարգացումը։
Հատկապես ընդգծվել են էլեկտրոնային նախաքննության նոր համակարգի ներդրման գործըթնացի, ՀՀ ՔԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի լաբորատորիան տեխնիկական ժամանակակից և հզոր միջոցներով համալրելու, ինչպես նաև՝ ընտանեկան բռնությունների, կիբեռհանցագործությունների, թրաֆիկինգի դեմ քրեաիրավական պայքարի մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների գործնական նշանակությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանում նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր երաշխիքների ապահովման իրողությունը և կարևորել դրանց պրակտիկ կենսագործումը։
Տիկին Ալեքսիս Հաֆտվանը ևս գոհունակություն է հայտնել իր ղեկավարած գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի միջև գործակցության արդյունավետության կապակցությամբ։ Նա շեշտել է ՀՀ քննչական կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը Դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող տարբեր հիմնախնդիրների լուծման, առանձին խոցելի խմբերի քրեադատավարական իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակ հետապնդող երկկողմ և բազմակողմ քննարկումներին։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններն ու ուղղությունները։ Հաշվի առնելով իրավական փոխօգնության շրջանակներում քննչական հարցումների արդյունավետության բարձրացման, անդրազգային բնույթի հանցագործությունների, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիկինգի, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման և դրանում կրիպտոարժույթների օգտագործման դեպքերի բացահայտման հարցում երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցության խորացման, կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ երկուստեք առաջնային է համարվել այդ ուղղություններով նոր ծրագրերի իրականացումը։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։