211652_close_icon

Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

views-count1189 դիտում article-date 16:14 19-05-2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների  շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:

Նա նաև նշել է, որ որոշ թեմաների շուրջ ըմբռնում է նկատվում. ըստ Միրզոյանի՝ խոսքոը կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման մասին է:

Միևնույն ժամանակ Միրզոյանն ընդգծել է հետագայում ուժի կիրառումից զերծ մնալու կարևորությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր