slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արտաշատի մանկապարտեզի ճաշացանկում սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
211652_close_icon

Արտաշատի մանկապարտեզի ճաշացանկում սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության

views-count1102 դիտում article-date 14:41 19-05-2023
Երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա:

Մեկ երեխա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

19․05․2023թ․ առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ՝ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար:

Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) և փսխումային համախտանիշ:

Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ):

Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն:

Նմանատիպ նյութեր