1330 դիտում
19:28 09-11-2015
Ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ահազանգի հիման վրա («Սուր անկյուն» հաղորդաշարի հոկտեմբերի 18-ի թողարկում) դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Պարմա», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի խանութներում, ինչպես նաև «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրամասում՝ ստուգելու իրացվող թռչնամսի անվտանգության ցուցանիշները:
Դիտարկման շրջանակներում ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցից վեցում հայտնաբերվել են խախտումներ. «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի արտադրության թարմ հավը (21.10.2015թ.), «Սարատովի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավի բդիկը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 17.06.2015թ.) և «Կուռնիկով» ՍՊԸ-ի արտադրության սառեցված հավը (ներմուծող «Ամսա Իմեքս» ՍՊԸ, 14.07.2015թ.), «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Շուշի» հավը (19.10.2015թ.), «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի արտադրության «Լուսակերտ» հավի թևը (14.10.2015թ.) մանրէաբանական ցուցանիշներով, իսկ «Տեղական» ՍՊԸ-ի արտադրության պաղեցված «Տեղական» հավը (21.10.2015թ.) մանրէաբանական և ախտածին սալմոնելա ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին ու պահանջներին: Հակաբիոտիկներ չեն հայտաբերվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է նշված խմբաքանակների իրացումը: Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները թռչնամսի իրացման շուկայում՝ հետագծելիության սկզբունքով դիտարկումներ իրականացնելով «Տեղական» ՍՊԸ-ում՝ պարզելու, թե որ փուլում է թռչնամիսը վարակվել սալմոնելայով:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետություն մինչև նոյեմբերի 1-ը ներմուծված թռչնամսի 365 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 228-ը, հուլիս ամսվանից սկսած՝ մինչև Հայաստանի Հանրապետության տարածք մտնելը նմուշառվում և փորձաքննության է ենթարկվում ներմուծվող թռչնամսի շուրջ 85 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
15:59 01-09-2016
ՀՀ տարածք ներմուծված թռչնամսի մոտ 90 տոկոսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության
3090 դիտում
23:11 11-10-2016
Սննդամթերքի անվտանգության ծառայությունը կուսումնասիրի տեղական արտադրության կաթնաշոռի փորձաքննության արդյունքները
Այս բաժնից
724 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
691 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ
757 դիտում
20:17 14-11-2024
Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ