Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում այսուհետ կգործի 2 նոր խումբ՝ նախատեսված 40 երեխայի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արտաշատի համայնքապետարանի և գործարար հատվածի համագործակցությամբ համայնքում ևս մեկ գեղեցիկ նախաձեռնություն է կյանքի կոչվել: Արտաշատի թիվ 4 մանկապարտեզում այսուհետ կգործի 2 նոր խումբ՝ նախատեսված 40 երեխայի համար: Խմբասենյակները վերանորոգվել են և հագեցվել անհրաժեշտ գույքով:
Այսօր մանկապարտեզում այս առթիվ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա գտնվեցին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, բարերարները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ:
«Ծաղկային փառատոն» կոչվող միջոցառմանը մանկապարտեզի խմբերը ներկայացան ծաղիկների տեսքով, երգեցին, պարեցին և ցուցադրեցին իրենց հմտությունները: Մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Վարդանյանը բոլոր խմբերին անվանական պատվոգրեր հանձնեց, իսկ փառատոնի վերջում ժյուրին որոշեց 3 լավագույն խմբերին:
Երեխաներին շնորհավորեցին մարզպետն ու համայնքի ղեկավարը և գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնեցին բոլոր կազմակերպիչներին, ինչպես նաև համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին բարերարներին` կարևորելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
Համայնքի ղեկավարին, բարերարներին ու համայնքապետարանի պատասխանատուներին իր շնորհակալությունը հայտնեց մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Վարդանյանը:
Այնուհետև ներկաները եղան խմբասենյակներում, ծանոթացան աշխատանքային պայմաններին:
Մարինկա Ալեքսանյան