211652_close_icon
views-count17798 դիտում article-date 23:42 17-05-2023

Երևանում 21-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Սարգիս Հ.-ն Արտաշիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտ իր վարած Honda  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 59-ամյա Արամ Մ.-ին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր