211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ

views-count733 դիտում article-date 14:39 17-05-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Ձեր անձնական ներդրումը բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում։

Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը, մասնագիտական և անձնական բարձր որակները կշարունակեն նպաստել Ղազախստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը, նրա միջազգային հեղինակության բարձրացմանը և բարեկամ ղազախ ժողովրդի բարեկեցությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործում»:

Նմանատիպ նյութեր