211652_close_icon

Թուրքական ընդդիմությունն անճշտություններ է հայտնաբերել հազարավոր տեղամասերում

views-count997 դիտում article-date 14:13 17-05-2023
Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հայտարարում է կիրակի օրը տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաշվարկի ընթացքում հայտնաբերված անճշտությունների մասին։ Գրում է «Ազատությունը»։

Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մուհարեմ Էրքեքի պնդմամբ` նախագահական ընտրությունների ամփոփման ընթացքում անճշտություններ են հայտնաբերվել տեղամասերից 2 հազար 269-ում, խորհրդարանականի դեպքում՝ 4 հազար 825-ում։ «Անճշտությունների ծավալը տատանվում է մեկից մինչև հարյուրավոր քվեների միջակայքում», - նշել է Էրքեքը։

Կիրակնօրյա ընտրությունների ընթացքում Թուրքիայում և արտերկրում ընդհանուր առմամբ ավելի քան 200 հազար տեղամասեր էին բացվել։

Նմանատիպ նյութեր