46484 դիտում
12:14 16-05-2023
Գիշերը Երևանում պարեկները բռնել են օրեր առաջ իրենց խորհուրդ տվող վարորդի Lexus-ը թալանողներին․ հայտնաբերվել են գողացված թանկարժեք հայելիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Լևոն Բաղդասարյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, հերթական անգամ ապացուցեցին, որ գիշերային ծառայության ընթացքում շրջագայությունն իր դրական արդյունքն է տալիս։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներ Լ․ Բաղդասարյանն ու Խ․ Հովհաննիսյանը ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում նկատել են Nissan Tida մակնիշի ավտոմեքենա, և այն կասկած է առաջացրել պարեկների մոտ, ովքեր էլ Ա․ Գասպարյանի հանձնարարականով՝ ստուգման նպատակով կանգնեցրել են Nissan Tida-ն։
Ուղևորը փորձել է դիմել փախուստի, սակայն այն պարեկների կողմից կանխվել է, և լրացուցիչ ժամանած պարեկների կարգախմբի հետ վարորդին ու այդ ուղևորին գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով՝ տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ պարեկները ստուգել են վարորդին և փախուստի դիմած ուղևորին, ավտոմեքենայի մեջ նկատել են այլ ավտոմեքենայի հայելիներ։ Ու արդեն դեպքի վայրում պարզվել է, որ նրանք դրանք գողացել են Դավիթաշեն 2-րդ թաղամասի բակերից մեկում կայանված Lexus մակնիշի 79 AU 999 համարանիշի ավտոմեքենայի վրայից։
Պարեկները հայտնաբերել են նաև Lexus-ի սեփականատիրոջը։
Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստվել են նյութեր, և դրանք ու կատարողները ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ օրեր առաջ նույն պարեկները կանգնեցնում են թալանված Lexus-ի վարորդին և նրան հայտնում են, որ պետք է սթափության թեստ հանձնի: Սակայն վարորդը նեղանում ու մունաթ է գալիս պարեկների վրա՝ «Թե ի՞նչ խմածության հետևից եք ընկել, գնացեք ավտոյի գողերին բռնեք»։ Ու կարծես թանաքը դեռ չչորացած, պարեկները բռնում են իրենց խորհուրդ տվող վարորդի Lexus-ը թալանողներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+