211652_close_icon

Արմավիրրում բնակվող 21 արցախցի երեխաների Չեխիայի կողմից բաժանվել են սմարթֆոններ

views-count892 դիտում article-date 19:39 15-05-2023
«Դեռևս 2021 թվականից Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի միջև ձևավորված գործընկերային համագործակցության արդյունքում ՝ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ այսօր արցախցի 21 երեխաների բաժանվեց հեռախոսներ:

Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը ողջունեց երեխաներին և նրանց ծնողներին, որից հետո ներկայացրեց նվիրատվության նպատակը: Ս. Թովմասյանը նշեց, որ այսօր խրախուսվելու են նաև արմավիրցի երկու երեխա, որոնք թեև սոցիալապես անապահով պայմաններում են ապրում, բայց կրթության մեջ բացառիկ առաջադիմություն են ցուցաբերում՝ անտեսելով բոլոր դժվարությունները:
Առաջիկայում նախատեսվում է Իվո Վոնդրակի այցն Արմավիրի մարզ, որի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում երեխաների և նրանց ծնողների հետ»,- ասված է Արմավիրի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր