211652_close_icon
views-count628 դիտում article-date 15:05 15-05-2023

Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին լուրերին

Ռուսաստանը հետաքրքրությամբ հետևում է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին լուրերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին փոխանցում է russian.rt-ն:

«Իհարկե, մենք մեծ հետաքրքրությամբ և մեծ ուշադրությամբ ենք հետևում այս օրերին Թուրքիայից ստացվող նորություններին»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Մոսկվան հույսը դնում է Անկարայի հետ համագործակցության շարունակության և խորացման վրա։

Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահի ընտրությունների արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50%-ը։ Ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի 2 շաբաթից՝ մայիսի 28-ին։

Նմանատիպ նյութեր