45629 դիտում
12:07 15-05-2023
Վրաերթ Շիրակի մարզում․ 22-ամյա վարորդը Գյումրիում «07»-ով վրաերթի է ենթարկել Վրաստանի 64-ամյա քաղաքացուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ մայիսի 10-ին Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արմեն Գ․-ն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում վրաերթի է ենթարկել Վրաստանի քաղաքացի, հետիոտն, 64-ամյա Նիկոլոս Պ.-ին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանն ու նույն գումարտակի ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարապետյանի գլխավորությամբ։
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել է Ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
29808 դիտում
12:25 18-09-2018
Վրաերթ Շիրակի մարզում, 78-ամյա վարորդը «Գազ 24»-ով Գյումրիում վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցականի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ