9634 դիտում
20:44 14-05-2023
Քեզ բացակա չենք դնի․ ծնունդդ շնորհավոր լեգենդ դարձած հերոս, 22-ամյա մեր Լևոն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 5-ին Լևոն Մհերի Գրիգորյանը կդառնար 22 տարեկան, սակայն ապրիլյան 44-օրյա պատերազմում Լևոնը հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար տվեց Աստծո կողմից պարգևած ամենաթանկը՝ իր կյանքը։
Իր ծննդյան օրը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իր բնակության շենքի բակում նրա անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրի մոտ էին հավաքվել լեգենդ դարձած հերոսի հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև ՌԴ-ից։
Լևոն Մհերի Գրիգորյան
Ծնվել է 2001թ.-ի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում։
Լևոնը 2019թ.-ի հուլիսի 9-ին զորակոչվել է բանակ, ծառայության։ Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի «Ցոր» լեգենդար գնդի հրետանային դասակի 1-ին հրանոթի մեխանիկ-վարորդ։
Լևոն Մհերի Գրիգորյանը 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, իր երդմանը հավատարիմ մնալով, ակտիվ մասնակցություն է ցուցաբերել, իրեն դրսևորել գերազանց կողմերով, ամուր է պահել մեր կրակային դիրքերը, կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ օգնելով հաշվարկի անձնակազմին, մարտ վարելով հակառակորդի դեմ։
Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ՝ խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։
Կռվի առաջին օրից եղել է թեժ կետերում, որտեղ վիրավորվել է, բայց շարունակել է պայքարն իր մարտական ընկերների հետ միասին։
Լևոնը «Ցորի» 1-ին մարտկոցի 21 քաջ հրետանավորներից է, ովքեր հոկտեմբերի 12-ին Ջուվառլուի 9-րդ կմ կոչվող հատվածում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հակառակորդի մեծաթիվ զորքի դեմ արիաբար մարտնչելով։
Լևոն Մհերի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, «Մարտական խաչ 2-րդ աստիճան»-ի շքանշանով և մի շարք պատվոգրերով ու շքանշաններով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»