211652_close_icon
views-count2155 դիտում article-date 12:01 14-05-2023

Նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը, որը  չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:

Հիշեցնենք՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը դժգոհել էր իր նվաճումների դիմաց ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերմունքից, ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից։

Իսկ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որ Էրիկ Իսրայելյանը  ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:

Նմանատիպ նյութեր