211652_close_icon
views-count772 դիտում article-date 15:54 13-05-2023

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:

Նմանատիպ նյութեր