211652_close_icon

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ

views-count1000 դիտում article-date 19:37 29-03-2025
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել զորահավաքային գործընթացում ներգրավված պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև պատասխանել է հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Նմանատիպ նյութեր