211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:24 12-05-2023

Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ։

Պաշտպանության նախարարին են ներկայացվել  զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր