211652_close_icon
views-count1906 դիտում article-date 14:12 28-09-2022

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվել. ԱՍՀ. Արմենպրես

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է երկու նախագիծ՝ ուղղված 2022 սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին,  մյուսը՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին:

Այս մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Վերջինիս խոսքով՝ առաջին ծրագիրը հնարավորություն կտա ֆինանսական աջակցություն տրամադրել վիրավորում,  (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներին, ովքեր նշված ժամանակահատվածում բժշկական հաստատություններում ստացել են  բժշկական օգնություն և սպասարկում, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն հաշմանդամության երրորդ խումբ: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ յուրաքանչյուր շահառուին 500 հազար դրամի չափով։

Մյուս ծրագիրը, որը ևս շրջանառության մեջ է,  նախատեսում է սոցիալական աջակցություն՝  2022 սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր