865 դիտում
13:54 12-05-2023
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
Այսօր՝ մայիսի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։
«Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տղաներին»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
892 դիտում
20:41 05-09-2023
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
934 դիտում
12:24 12-05-2023
Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք