211652_close_icon
views-count7211 դիտում article-date 12:00 12-05-2023

Մայիսի 20-ին տեղի է ունենալու «Խենթ երիտասարդ, հզոր Հայաստան» խորագրով առաջին բանավեճ-քննարկումը, ներկա են լինելու սիրված ու ճանաչված մտավորականներ

Ինչպես տեղեկանում ենք Արամ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից՝

Մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ին արի՛ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (հասցե Մելիք Ադամյան 2/2), որտեղ տեղի կունենա «Խենթ Երիտասարդ, Հզոր Հայաստան» խորագրով առաջին բանավեճ-քննարկումը։

Միջոցառման բանախոսներն են․
Գագիկ Գինոսյան - «Կարին» ազգային պարախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից
Նաղաշ Բաղդասարյան - «Ազատազէն» ՌՀԿ տնօրեն
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Ալեքսանդր Հարությունյան - Իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ, դասախոս

Մի՛ վատնիր երեկոդ, արի՛ և լսի՛ր նրանց, ուղղի՛ր քեզ հուզող հարցերն ու ստացիր պատասխաններ, արթնացրո՛ւ ոգիդ ու միտքդ, որովհետև աշխարհը ուժեղներին է սիրում, որովհետև հիմա կրակում են և փորձում պայթեցնել մեզ, ուրեմն Հայը դատապարտված է ուժեղ լինելու ՀԱՎԵՐԺ։ Ժամանակն է, որ հասկանաս․

Դո՛ւ ուժ ես
Դո՛ւ պիտի կռվես
Դո՛ւ պիտի հաղթես

Հանդիպման ընթացքում կխոսենք Հայի ու Հայաստանի նպատակների, ազգային մտքի, մեր անելիքների և շատ այլնի մասին, վեր կհանենք այն կարծրատիպերն ու աղետային օտարամոլությունը, որ ծանրացել է հայի գաղափարներին, կփորձենք գտնել լուծումներ ստեղծված իրադրությունում։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև մայիսի 18-ը։

Մուտքն ազատ է, տեղերը սահմանափակ։ Ներկայությունը Ձեզնից, իսկ հյուրասիրությունն ու կարևոր երեկոն մեզնից։

Եղի՛ր ուժեղ, էլի՛ ուժեղ և մի՛շտ ուժեղ․
Ի գործ․․․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր