211652_close_icon
views-count4006 դիտում article-date 22:51 23-05-2023

«Խենթ երիտասարդ, հզոր Հայաստան» խորագրով բանավեճ֊քննարկում` ՀԲԸՄ-ում

Օրերս,Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Խենթ երիտասարդ, հզոր Հայաստան» խորագրով բանավեճ֊քննարկում։
Քննարկման բանախոսներն էին`



1. «Կարին» ազգային պարախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը
2.«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը
3.«Ազատազէն» ՌՀԿ տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը
4.Իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ, դասախոս Ալեքսանդր Հարությունյանը։

Միջոցառման կազմակերպիչներ Արամ Բարսեղյանն ու Հակոբ Պետրոսյանը խոսեցին միջոցառման նպատակներից, կարևորությունից և այլն։



«Միջոցառման բուն նպատակն այն է, որ երիտասարդները սկսեն ավելի շատ մտահոգվել ու անհանգստանալ մեր երկրի ու պետության համար և այս ամենով փորձում ենք երիտասարդներին հասկացնել, որ քայլում ենք այն սահմանագծով, որից հետո անդունդ է և ժամանակն է գործողություններ ձեռնարկել այդ անդունդը չընկնելու համար, դե իսկ միջոցառումների շարքը կշարունակվի»։

Միջոցառման ժամանակ բանախոաները խոսեցին`
1.Ազգային մտքի և գաղափարախոսության,
2.Դեռահասների և երիտասարդության հետագա քայլերի,
3.Հասարական կարծիքի`երիտասարդների վրա ունեցած դերի և այլ թեմաների մասին։ 

Անուշ Հայրիյան
ՀՊՄՀ, Լրագրություն 2 

 

Նմանատիպ նյութեր