211652_close_icon
views-count1369 դիտում article-date 10:54 12-05-2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ․ 2 զինծառայող վիրավորում է ստացել

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր