1444 դիտում
09:37 10-05-2023
Փաշինյանի ժամացույցը՝ քննարկման առարկա. հայտարարագրում խախտում կա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:
Հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել պաշտոնյաների հայտարարագրերում առկա անճշտությունների մասով, եւ հիմա սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
Եւ, ահա, ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտված անճշտություններն ու թաքցված նվերները դարձել են խնդիր պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Իհարկե, նրանք ինչ-ինչ բացատրություններ տվել են, բայց թե որքանով են հիմնավոր բացատրությունները, ցույց կտա ժամանակը:
Իսկ ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1507 դիտում
09:01 19-08-2023
Փոխնախարարն ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում. «Ժողովուրդ»
1174 դիտում
07:55 23-02-2024
Նուարդ Վարդանյանի հայտարարագրում կեղծի՞ք կա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը