211652_close_icon
views-count1762 դիտում article-date 18:51 09-05-2023

Մեսսին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայում

Հաջորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսին հանդես կգա Սաուդյան Արաբիայում, գրում է Sports.ru-ն։

Ինչպես հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրին, հարձակվողին Սաուդյան Արաբիայից ակումբ տեղափոխելու գործարքը փակված է։ Արգենտինացին հաջորդ մրցաշրջանից կխաղա Մերձավոր Արևելքում։

Նույն աղբյուրը ֆուտբոլիստին առաջարկվող պայմանագրի գումարը «հսկայական» է անվանել։

AFP-ի հարցին ի պատասխան ՊՍԺ-ն սահմանափակվել է հիշեցնելով, որ Մեսսիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։

Նմանատիպ նյութեր