211652_close_icon

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

views-count550 դիտում article-date 11:20 09-05-2023
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգի։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերանները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության ու խաղաղության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Ներկաները դիտեցին նաև ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր