211652_close_icon
views-count886 դիտում article-date 22:39 08-05-2023

Քերոբյանը Աբու Դաբիում փակ քննարկումներ է անցկացրել ներդրողների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 8-ին Աբու Դաբիում մասնակցել է «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին: Տեղեկանում ենք նախարարության մամուլի հաղորդագրությունից։ 

AIM -ը առաջատար ներդրումային համաժողով է, որը միավորում է ներդրողներին, ձեռներեցներին և պետական կառույցների ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից: Այն տարբեր ոլորտներում ներդրումների վերջին միտումների և հնարավորությունների բաց քննարկման հարթակ է, որի նպատակն է խթանել նորարարությունն ու տնտեսական աճն ամբողջ աշխարհում, փոխանակել գաղափարներ և հաստատել նոր գործընկերություն:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ, որոնք հնարավորություն են ստեղծել մասնակից պետությունների ներկայացուցիչների համար ներկայացրել իրենց երկրների ներդրումային հնարավորություններն ու տնտեսական միջավայրը և ունենալ փակ քննարկումներ նպատակային ներդրողների հետ։

Նմանատիպ նյութեր