Նախարարը հետևել է Իսահակյան-Գյումրի, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել եմ Իսահակյան-Գյումրի, Մ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Այս աշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։
Տեղում ծանոթացել են իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ՝ հորդորելով աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում։
Հաջորդ կանգառը Արթիկն էր, որտեղ դիտարկել եմ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետի ուղեկցությամբ ծանոթացել եմ նաև Արթիկի կամրջի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով համայնքում մայթերի բարեկարգման աշխատանքներին»։