211652_close_icon
views-count838 դիտում article-date 17:12 06-05-2023

Սպառազինության մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ երեկոյան հեռարձակված ուղերձում հայտարարել է, որ եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր վերջին շրջագայության ընթացքում արևմտյան պետությունների հետ սպառազինության մատակարարման շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Գրում է «Ազատությունը»։

«Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ Հելսինկիում և Հաագայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում մեր զինվորների համար սպառազինության լուրջ համալրում ենք ստացել՝ ցամաքում, օդում և ջրում։ Խոսքն իրոք լուրջ համալրման մասին է։ Բացի այդ, մենք կարողացել ենք լուրջ առաջընթացի հասնել ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերություններում», - մեկնաբանելով իր այցի արդյունքները՝ հայտարարում էր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիա և Նիդերլանդներ էր այցելել մայիսի 3-ին և 4-ին։

Նմանատիպ նյութեր