3522 դիտում
17:41 22-11-2017
ՀՀ ԱԻ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարին, ձեռք են բերվել պայմանավորվածություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 21-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով, աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է:
Այցի ընթացքում ԱԻ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի, Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Ժակ Վիտկովսկու և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014թ. մայիսի 15-ին ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ միջև ստորագրված Մտադրությունների նամակում սահմանված ոլորտներում համագործակցության և աշխատանքների ակտիվացումը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցել լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների, անտառապատ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման գործընթացում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման և փորձի փոխանակման շրջանակներում:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նաև իրականացնել փորձի փոխանակում կամավորական փրկարարական շարժման հետագա զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերը ՀՀ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և Աղետների բժշկության կենտրոնի հետ՝ մասնագիտական վերապատրաստումների, կոնֆերանսների, տեսակոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման, փոխայցելությունների միջոցով:
«Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Մետեո-Ֆրանս»-ի առաջադեմ փորձի կիրառության հնարավորությունները ՀՀ ԱԻՆ Հրդրոմետ ծառայության արդիականացման գործընթացում, ինչպես նաև՝ ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցի շրջանակում ԱԻ նախարարն այցելել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Milipol Paris» 20-րդ ցուցահանդեսը, որն առաջին համաշխարհային ցուցահանդես-սրահն է և նվիրված է անվտանգությանն ու նորարարություններին: Ցուցահանդեսին առաջարկվում են նորագույն տեխնոլոգիաներ և ծառայություններ բազմաթիվ ոլորտներում. ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, սահմանների վերահսկողություն, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն, քաղաքային անվտանգություն, ռիսկերի կառավարման վերլուծություն և կիբերանվտանգություն և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
15:54 15-09-2014
Արցախի և Տոլոսայի միջև ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ
2743 դիտում
14:26 01-02-2018
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դավոսում
Այս բաժնից
511 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
685 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին