856 դիտում
15:05 06-05-2023
ԵԽԽՎ 40 խորհրդարանական պահանջել են Ադրբեջանից անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը
Խորհրդարանականները հորդորել են Ադրբեջանին անհապաղ կատարել պարտադիր ուժ ունեցող ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցները ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժ ապահովել Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում են եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը՝ հումանիտար ծանր հետևանքներ ստեղծելով տեղի 120 հազար բնակչի համար:
Ադրբեջանին հորդորել են բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ։
Խորհրդարանականները կոչ են արել Եվրոպայի խորհրդին ձեռնարկել գործուն քայլեր՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները։

Նմանատիպ նյութեր
1801 դիտում
17:59 03-01-2023
Արմեն Սարգսյանն Indian Express-ում տպագրված հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը
Այս բաժնից
868 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4315 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1276 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար