211652_close_icon
views-count979 դիտում article-date 20:38 05-05-2023

«Վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամներ մահացել եմ եւ հարյուրավոր անգամներ հարություն առել՝ ի մեռելոց». Նիկոլ Փաշինյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բովանդակային հանդիպումներ են ունեցել այցի ընթացքում, կարողացել են հայկական կողմի տեսակետներն ավելի հասկանալի դարձնել Չեխիայի մեր գործընկերների համար, լսել նրանց ընկալումները՝ մեր տարածաշրջանի եւ մեր երկրում տիրող իրավիճակի համար:

Հայ համայնքի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ է նոր պատերազմի, արդյո՞ք ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմի եւ ռուս-ուկրաինական պատերազմի փորձը, Երեւանի ռմբապաստարանները պատրաստության բերվե՞լ են, ՀՀ մյուս քաղաքները պատրա՞ստ են ընդունել տեղահանվածների՝ Սյունիքից, Արցախից եւ ինքը Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի գերագույն-գլխավոր հրամանատար, պատրա՞ստ է հոգեպես, անձնապես, կամքով՝ պատերազմում հաղթելու:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ չպետք է հրապարակային քննարկենք անվտանգության ոլորտին վերաբերվող շատ հարցեր: Ապա խոսեց իրադրությունը կառավարելու մասին՝ նկատելով, որ «եթե որեւէ երկրում կա բանակ, այդ բանակի խնդիրը պատերազմին պատրաստվելն է»: Ու հավելեց, որ փորձը ցույց է տալիս, հաճախ այդպես չի լինում եւ տպավորություն է, թե բանակները տասնյակ տարիներով պատրաստվել են պատերազմի, բայց, իրականում, ոչ ոք պատրաստ չէ պատերազմի. հակառակ դեպքում, իրադարձություններն այլ սցենարով կընթանային: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ աշխարհում գոյություն ունեցող երկրների 70 տոկոսն իրենց անվտանգությունն ինքնուրույն չեն կարող ապահովել: Ավելին, նման երկրները կարող են մատների վրա հաշվել, ուստի, ինքը կարծում է, որ «մենք պետք է կառավարենք պատերազմի հնարավորությունը», քանի որ ակնհայտ է՝ մեր միջավայրում կան ուժեր, որոնց ցանկանում են առնվազն, որպես պետություն, մեզ ոչնչացնել ու մեր «առաջին ռեակցիան պիտի լինի այդ ցանկությունը կառավարել»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր