211652_close_icon
views-count493 դիտում article-date 15:54 05-05-2023

Բորելը Ուկրաինայում ռուսական ագրեսիան դադարեցնելու Չինաստանի ծրագիրը կենսունակ չի համարում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու Պեկինի ծրագիրը կենսունակ չի համարում եւ կենտրոնանում է միայն Կիեւի կողմից առաջ քաշված առաջարկների վրա։

«Միակ ծրագիրը, որը կարելի է խաղաղ անվանել, Զելենսկու կողմից առաջ քաշված առաջարկներն են»,- Ֆլորենցիայում ելույթի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով հարցին, կա արդյոք խաղաղության ծրագիր, որը կարող է կարգավորել հակամարտությունը։

Բորելը նաեւ հավելել է, որ Չինաստանն այս իրավիճակում «իր դերն ունի», քանի որ կարող է ազդել Ռուսաստանի վրա։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանը, ըստ Բրյուսելի, ներկայումս զենք չի մատակարարում Ռուսաստանին։ «Մենք նաեւ շահագրգռված ենք, որ Ռուսաստանը շատ չմոտեցնենք Չինաստանին»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

Նմանատիպ նյութեր