211652_close_icon
views-count877 դիտում article-date 14:27 04-07-2023

Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Պեկին՝ հանդիպելու Չինաստանի արտգործնախարարի հետ

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան՝ հանդիպելու ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ 

Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոյին։

«Մենք ցանկանում ենք փոխգործակցել Չինաստանի հետ բոլոր հարցերի շուրջ՝ մեր համագործակցության և մեր համակարգային մրցակցության», -  մեջբերում է գործակալությունը Տոլեդոյի խոսքը։

Նրա տվյալներով՝ ուղևորությունը կսկսվի հուլիսի 10-ին։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Բորելի այցի մասին հաղորդագրությունն ստացվել է այն ժամանակ, երբ Պեկինը փորձում է համոզել Եվրոպային ավելի քիչ ագրեսիվ դիրքորոշում ընդունել, քան ԱՄՆ-ն, որը Չինաստանի նկատմամբ սահմանել է արտահանման վերահսկողության որոշ միջոցներ:

Բորելի այցը կհաջորդի ԵՄ կլիմայի հարցերով գործադիր փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի այցին, որն այս շաբաթ Չինաստանի պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում կքննարկի կլիմային, կենսաբազմազանությանը և բնապահպանությանը վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր