910 դիտում
15:39 04-05-2023
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը ստորագրահավաք է կազմակերպում նաև Երևանում
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած ստորագրահավաքին կարելի է միանալ նաև Երևանում:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում ասվում է. «Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում տեղակայված կետերում տեղում միանալ արցախահայերի պահանջին, ինչպես նաև change.org-ում հրապարակված առցանց պահանջագրին, որով կոչ է արվում դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
Ողջունելի է, որ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս միացել է ստորագրահավաքին՝ կոչ անելով բոլորին մայիսի 4-ին, ժամը 12:00-20:00, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում միանալ արցախահայերի նախաձեռնած պահանջագրին:
Արցախյան խնդիրը միայն արցախցիների խնդիրը չէ, սա ողջ հայության խնդիրն է, և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել արցախահայության շուրջ՝ կոչ անելով միջազգային հանրությանը, քաղաքակիրթ ողջ աշխարհին դատապարտել Բաքվի հանցավոր քաղաքականությունը և կանխել Արցախի ժողովրդի հայրենազրկումը: Ժամանակն է թոթափել անտարբերությունը և գիտակցել, որ այս հանցավոր անգործությունը կարող է 120 հազար մարդու կյանք և Արցախի կորուստ արժենալ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
940 դիտում
13:33 30-04-2023
Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին
943 դիտում
20:00 08-05-2023
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը նույնպես միացել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին