«Միայն կրթությունն է մեր ազդեցության տիրույթում»
«Միայն կրթությունն է մեր ազդեցության տիրույթում»,- Ասում է Շուշիի շրջանի Մեծ-շենի դպրոցի ուսուցիչ Սամվել Թավադյանը։ Գրում է «Առավոտը»։
– Սամվել, հաճախ ենք լսում, որ մեր միակ փրկությունը կրթությունն է։ Արցախի Մեծ-շեն գյուղի դպրոցում մի քանի տարի շարունակ պատմություն ես դասավանդում։ Շրջափակման պայմաններում ի՞նչ իմաստ ու շարունակություն է ստանում կրթության գաղափարը։
– Մենք ապրում ենք նոր միջնադարում, երբ գրքային քաղաքակրթությունը իր հոգեվարքն է ապրում: Ավանդական կրթությունն իրեն սպառել է: Մերօրյա ուսումնառությունը կտրված է իրական կյանքից: Դասագրքերի փոփոխության ու նոր մեթոդների կարիք կա: Դպրոցում աշակերտները պետք է ձեռք բերեն ոչ միայն իրական կյանքում անհրաժեշտ գիտելիք, այլեւ զարգացնեն այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են կենսական հարցեր լուծելու համար: Պատմության դասաժամին աշակերտները ոչ միայն պետք է իմանան, թե անցյալի մարդիկ ինչ գիտելիքներ եւ հմտություններ են ունեցել, այլ զարգացնեն իրենց հմտությունները: Ֆրիդրիխ Նիցշեն կարծես մեր ժամանակների մասին էր գրում. «… քանի՜ տարիներ, որ իսկական հմտություններով չեն պսակվել: Փոխարենը միայն գիտելիք այն մասին, թե մարդիկ մի ժամանակ ինչ են կարողացել եւ ինչ հմտություններ են ունեցել»:
Շուշիի շրջանի Մեծ-շենի դպրոցում դասավանդում եմ 2018 թվականից առ այսօր, այս տարվանից արդեն որպես «Դասավանդիր Հայաստանի» ուսուցիչ: «Դասավանդիր Հայաստանի» ուսումնառությունը՝ Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունն է, որը նախագծերի իրականացման միջոցով ուսանելու ձեւ է: Ելնելով Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունից, աշակերտների հետ ներկայացրել ենք ծրագիր՝ «Արվեստն արվեստի համար», որը հովանավորել են «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը և Հայ ավետարանչական ընկերակցության ռազմավարական ծրագրերի բաժինը:

– Բարդ ժամանակներ են, Արցախի շրջափակումը շարունակվում է, խնդիրների բախվելն անխուսափելի է դարձել։ Ինչպե՞ս եք հաղթահարում, արվեստի հետ առնչվելը փոքր-ինչ օգնո՞ւմ է։ Նոր բացվող օրն Արցախում ի՞նչ խորհուրդ ունի։
– Արվեստում մենք գործ ունենք նյութի եւ ձեւի հետ: Ամեն անգամ ստեղծագործելիս մենք հաղթահարում ենք ինքներս մեզ եւ ես համոզված եմ, որ մարդու ամեն օրը պետք է լինի ինքնահաղթահարում: Այո, Արցախի շրջափակումը գոյաբանական մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցրել: Սակայն, արտաքին իրականությունը, նկատի ունեմ քաղաքական իրադրությունը, մեր ազդեցությունից դուրս է եւ միայն կրթությունն է, որ մեր ազդեցության տիրույթում է: Իսկ Արցախում նոր բացվող օրը նույն խորհուրդն ունի, ինչ աշխարհի բոլոր առավոտները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։