Հունաստանում Մայիսի 1-ը նշել են զանգվածային գործադուլներով և ցույցերով
Աշխատանքի միջազգային օրը Հունաստանում նշում են զանգվածային գործադուլներով և ցույցերով, որոնց մասնակցում են արհմիությունները: Հայտնել է ERT հեռուստաալիքը:
Արհմիությունների 24-ժամյա գործադուլի պատճառով բոլոր նավերը մայիսի 1-ին կմնան նավահանգիստներում։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները որոշել են մի քանի ժամ դադարեցնել աշխատանքը. Աթենքում ավտոբուսները և տրոլեյբուսները չեն աշխատի ժամը 09.00-ից մինչև 21.00-ն։
Աթենքի մետրոն և տրամվայը չեն աշխատի ամբողջ օրը, չեն աշխատի նաև մերձքաղաքային գնացքները։ Սալոնիկն ամբողջ օրը կմնա առանց քաղաքային ավտոբուսների՝ 24-ժամյա գործադուլի պատճառով։