Վիեննայում Էրդողանին դիմավորել են բազմահազարանոց ցույցերով
Հունիսի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բոյկոտե են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, ինչին ընդառաջ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ցույցերին մասնակցել է մոտ 22,000 մարդ, որոնց մի մասը փողոց է դուրս եկել բողոքի ցույցով, իսկ մյուս մասը՝ ի պաշտպանություն նրա:
Էրդողանի այցին դեմ հանդես եկողների մեջ եղել են հայեր, քրդեր և ասորիներ, ինչպես նաև ավստրիացիներ: Բարձրացվել են Թուրքիայի վարչապետին Հիտլերին նմանեցնող պաստառներ:
Նշվում է, որ Էրդողանը Վիեննայում պետք է մասնակցեր Եվրոպայի թուրք դեմոկրատների միության 10-ամյակին նվիրված միջոցառմանը: