211652_close_icon
views-count1495 դիտում article-date 16:37 30-04-2023

Բռնցքամարտիկ Լուսինե Գևորգյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի կանանց  բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Լուսինե Գևորգյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության կանանց 48 կգ քաշային կարգում Գևորգյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջել է Միհաելա Բադեսշուին: Հայ բռնցքամարտիկը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ տղամարդկանց պայքարում Հայաստանն ապահովվել է առնվազն 10 մեդալ, քանի որ հայ մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչներ:

Նմանատիպ նյութեր