211652_close_icon
views-count22841 դիտում article-date 19:45 29-04-2023

Երևանում 21-ամյա վարորդը Toyota-ով, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել կին հետիոտնին. վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ա.-ն, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Սասունցի Դավիթ փողոցի 4 հասցեի մոտ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է եթարկել Երևանի բնակիչ 64-ամյա Անահիտ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորին նաև օգնության են հասել քաղաքացիները ու այդ պահին նշված վայրի հարևանությամբ ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Կարեն Քարամյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը:

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր