19739 դիտում
12:40 29-04-2023
Արտակարգ դեպք՝ Տիգրանաշենի ոլորանում․ ՌԴ քաղաքացու վարած Hyundai Sonata-ում հրդեհ է բռնկվել, կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11.00- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի և վարչական վարույթի գործերով ավագ տեսուչ Հայկ Մեծոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի անվամբ, իսկ վարորդը եղել է ՌԴ քաղաքացի, 53-ամյա Պավել Լիխաչևը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+