1066 դիտում
23:45 28-04-2023
Դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Ապրիլի 28-ին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվեց Վիեննայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ։
Շնորհակալություն հայտնելով խմբի անդամներին վստահված բարձր պատասխանատվության համար՝ դեսպան Պապիկյանը կարևորեց Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների շրջանակներում խմբի տեսանելիության բարձրացումը։
Անդրադառնալով 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների XII գագաթաժողովին՝ դեսպան Պապիկյանը շեշտեց գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականությունն այսօր, տարբեր ճգնաժամերի լույսի ներքո։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Խմբի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր։
Թեմատիկ քննարկման շրջանակներում ՄԱԿ Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը ներկայացրեց հանձնաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և հանձնաժողովի առաջիկա երկու տարիների ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1134 դիտում
17:53 05-02-2014
Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ
1434 դիտում
20:30 08-07-2019
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն ընտրվել է ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
Այս բաժնից
559 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1000 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
868 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը