211652_close_icon
views-count1104 դիտում article-date 17:53 05-02-2014

Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ

Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։ Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։ Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր