958 դիտում
18:10 28-04-2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հունիսի 1-ին Քիշնևում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպման հնարավորության մասին
Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել է Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության նոր հանդիպման հնարավորության մասին։
Ապրիլի 28-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում Քաթրին Կոլոննան, պատասխանելով հարցին այն մասին, որ կոչերը չեն ազդում Ադրբեջանի վրա, ընդգծել է, որ միակողմանի քայլերը չեն կարող օգտակար լինել, չեն կարող նպաստել խաղաղ գործընթացին։
Նրա խոսքով, այս սկզբունքային դիրքորոշման հետ համաձայն են միջազգային հանրությունը և ՄՔԴ-ն։ Նախարարը հայտարարել է, որ կա բանակցային գործընթաց, որին Հայաստանը համարձակորեն ներգրավվել է, պետք է ընդլայնել գործընթացը, զարգացնել այն։ «Մենք դեռ չենք խոսել նոր հանդիպումների մասին՝ երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ։ Պրահայում ձեռք բերվածի հիման վրա կարևոր է նոր հանդիպումներում համաձայնության նոր կետեր գտնել։ Նախարարն այդ մասին ավելի լավ կասի։ Միգուցե Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպմանը մենք կարողանանք, առիթ ունենանք, հույս, բարձր մակարդակով երկխոսություն անցկացնել, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Գործընթացն ընթացքի մեջ է»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով, այս փուլում միջազգային հանրությունը կարող է խոսել սկզբունքների ու իրավունքների մասին, բայց նաև գործել և ուղեկցել, նպաստել գործընթացին։
Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնևում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
21:07 26-05-2023
Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ
1144 դիտում
16:17 26-05-2023
Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան
Այս բաժնից
1114 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
721 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
607 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար