883 դիտում
13:57 28-04-2023
Բացահայտվել են առանց մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու մի շարք դեպքեր. ՊԵԿ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Երևան քաղաքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու մի շարք դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Այսպես, 2023 թվականի ապրիլի 7-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կանգնեցվել և ստուգվել է շուրջ 9 տասնյակից ավելի ՀՀ ներմուծված հիմնականում վրացական պետհամարանիշերով ավտոտրանսպորտային միջոց: Ավտոմեքենաներից 5-ը եղել է հանձնված այլ անձի, իսկ մեկ դեպքում էլ խախտված է եղել հետագա արտահանման պարտավորությունը։ Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։
Իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 309-րդ հոդվածի հատկանիշներով և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ իրազեկում է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:
Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է տրանսպորտային միջոցը, ինչպես նաև առանց մաքսային մարմնի թույլտվության և առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցել նրա ծնողներին, երեխաներին, ամուսնուն կամ կնոջը։ Նշված արարքների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2801 դիտում
19:03 25-11-2019
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Այս բաժնից
1039 դիտում
16:09 04-12-2024
Հեռախոսս առգրավել են, նյութերը հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզում հավատալ, որ իր պահանջով է եղել. Աղազարյան
469 դիտում
15:08 04-12-2024
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դեռ փնտրտուքի մեջ է, չգիտի՝ որ բանակի դեմ պետք է աշխատի. Տիգրան Աբրահամյան