8611 դիտում
09:25 28-04-2023
Նոր փորձաքննություններ՝ մարտի 1-ի գործով «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Մարտի 1»-ի գործով նոր փորձաքննություններ են նշանակվել:
Ավելին՝ գործով անցնող մեղադրյալներից շատերը երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու, թե այդ ինչ նոր փորձաքննություններ են նշանակվել, ում կողմից եւ ինչ հիմքերով:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասել էր.
««Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատոր է։ Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դիմել եմ խնդրանքով՝ ձեւավորել քննչական խումբ, որովհետեւ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ սա հնարավոր չէ տեղավորել»։
Վարդապետյանն ասել էր նաեւ, որ դատախազական հսկողություն կիրականացվի, եւ այդ գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։
Նկատենք, որ նորանշանակ դատախազը նշանակվելուց հետո անգամ փոխել էր գործը հսկող դատախազին, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված 15 տարի անց: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
22189 դիտում
09:23 06-06-2018
Մարտի 1-ի գործը նոր թափ է ստացել. կատարվում են նոր փորձաքննություններ. «Ժողովուրդ»
12151 դիտում
20:07 22-01-2015
Վ.Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ եւ նշանակվել համեմատական փորձաքննություններ (տեսանյութ)
Այս բաժնից
526 դիտում
07:29 18-09-2024
ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
1402 դիտում
10:59 17-09-2024
Դատական նիստին Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը տեղափոխվեց
784 դիտում
09:00 17-09-2024
ԱԺ նախագահի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել․ «Ժողովուրդ»