211652_close_icon
views-count820 դիտում article-date 15:31 27-04-2023

Փաշինյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:

Վարչապետը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում:

Ֆրանսահայերի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ բարձր գնահատականի համար և անդրադարձել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը:

Նմանատիպ նյութեր